Բունդեսլիգա. «Բորուսիաների» պայքարում ուժեղ գտնվեցին դորտմունդցիները (տեսանյութ)
Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Փարկ» ստադիոնում ընդունեց Մյունխենգլադբախի «Բորուսիային» և ջախջախեց 6:1 հաշվով:
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մաքսիմիլիան Ֆիլիպը: Հեթ-տրիկով աչքի ընկավ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: 6-րդ գնդակը խփեց Յուլիան Վայգլը:
Հյուրերի կազմում հեղինակության գոլը խփեց Լարս Շտինդլը:
Այս խաղից հետո Դորտմունդի «Բորուսիան» 16 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Մյունխենգլադբախի թիմը 8 միավորով 9-րդ տեղում է:
«Բորուսիա» Դ.-«Բորուսիա» Մ.` 6:1
Գոլերը` Ֆիլիպ (28, 38), Օբամեյանգ (45, 49, 62), Վայգլ (79) - Շտինդլ (66)