World News in Armenian

Հայաստանում ադրբեջանական մշակութային ժառանգությունը հիմնականում պահպանվել է, եկե՛ք և համոզվեք. Արմեն Աշոտյանը ադրբեջանցի լրագրողներին հրավիրել է ՀՀ (տեսանյութ)

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ ԽՎ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր և ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի` ադրբեջանական լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսի տեսագրությունը։

Պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցերին` Արմեն Աշոտյանը անդրադարձել է Բաքվից ստացած տպավորություններին, ընդգծել է քաղաքի երբեմնի հայկական մշակութային ժառանգության մասին, խոսել Արցախում պահպանված ադրբեջանական հուշարձանների մասին։

Ի դեպ, Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը հայտնել են, որ արդեն վերադարձել են Բաքվից և այժմ գտնվում են Վրաստանում։

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը մեկնել էին Բաքու` մասնակցելու Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված կանանց առողջության և գենդերային հավասարության խթանմանը: 

Ասուլիսի տեսագրությունը ներկայացված է ստորև։

 

Читайте на сайте