World News in Armenian

ԱՊԼ. Լիվերպուլը դրամատիկ պայքարում հաղթեց Լեսթերին (տեսանյութ)

Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Լիվերպուլը» «Քինգ Փաուեր» ստադիոնում հյուրընկալվեց «Լեսթերին» և հաղթեց 3:2 հաշվով:

 

Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց «Լիվերպուլի» կիսապաշտպան Մուհամեդ Սալահը: Րոպեներ անց «մերսիսայդցիների» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտրինյոն կրկնապատկեց հաշիվը: Խաղակեսի վերջնամասում տանտերերի հարձակվող Սինձի Օկաձակին կրճատեց հաշվի տարբերությունը:

 

Երկրորդ խաղակեսի միջնամասում «Լեսթերն» ու «Լիվերպուլը» փոխանակվեցին գոլերով: 68 րոպեին Ջորդան Հենդերսոնի խփած գոլին մեկ րոպե անց պատասխանեց Ջեյմի Վարդին:

 

Այս խաղից հետո «Լիվերպուլը» 11 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական: «Լեսթերը» 4 միավորով 16-րդն է:

«Լեսթեր»-«Լիվերպուլ»` 2:3

 

Գոլերը` Օկաձակի (45+3), Վարդի (69) - Սալահ (15), Կոուտինյո (23), Հենդերսոն (68)

 

Читайте на сайте