World News in Armenian

Թուրքիայի խորհրդարանը մեկ տարով երկարաձգել է Սիրիայում և Իրաքում բանակի գործունեության մանդատի ժամկետը

Թուրքիայի խորհրդարանը մեկ տարով երկարաձգել է Իրաքում և Սիրիայում զինվորականների գործունեության մանդատի ժամկետը:

Այս մասին հայտնում է Hurriyet-ը՝ հիշեցնելով, որ գործող մանդատի ժամկետն սպառվում է հոկտեմբերի 30-ին: Ինչպես նշվում է, որոշումը կայացվել է իրաքյան Քուրդիստանում նախատեսված անկախության հանրաքվեի անցկացումից երկու օր առաջ:

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլին հիշեցրել է, որ Անկարան չի ճանաչի հանրաքվեի արդյունքները և քվեարկությունը համարում է վտանգավոր և ապակայունացնող:

Ինչպես նշվում է, մանդատի երկարաձգման համար քվեարկել է խորհրդականների բացարձակ մեծամասնությունը:

Читайте на сайте