Թրամփի փեսան Նյու Յորքում քվեարկելիս որպես կին է գրանցվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, ով ամուսնացած է Իվանկա Թրամփի հետ, 2009-ին Նյու Յորքում կայացած ընտրությունների ժամանակ որպես կին է քվերակել:
Ինչպես հաղորդում է The Hill պարբերականը, Քուշները քվեաթերթիկը լրացնելիս սեռը բնորոշող հատվածում նշել է իգական տարբերակը: «Ամերիկյան կամուրջ» դեմոկրատական ընդդիմադիր դիտորդական խումբն առաջինն է նկատել սխալը:
«Քուշները չի կարողանում անգամ լրացնել հիմնական փաստաթուղթը, ինչպես են մարդիկ մտածում, որ նա կարող է խաղաղություն բերել Միջին Արևելքում», - ասել է դիտորդական խմբի խոսնակը։
Նշվում է, որ Սպիտակ տան մի շարք գործառույթներ իրականացնող Քուշները բազմաթիվ անգամներ փոփոխություններ է արել իր անվտանգության ձևակերպման դաշնային փաստաթղթերում՝ արտասահմանցի պաշտոնյաների հետ իր հանդիպումները հավելելու համար: