World News in Armenian

Բոլորն էլ լրտեսում են մեկը մյուսին. Սթիվեն Սիգալը` ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ–ի միջամտության մասին

Ռուսաստանի քաղաքացիություն ստացած դերասան Սթիվեն Սիգալը մեկնաբանել է ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտությանը վերաբերող լուրերը Good Morning Britain հեռուստահաղորդման եթերում:

«Եկեք ազնիվ լինենք, ընկերնե՛ր: Յուրաքանչյուր երկիր ներգրավված է լրտեսության մեջ: Բացարձակապես յուրաքանչյուր երկիր: Մենք բոլորս լրտեսում ենք մեկմեկու: Անկեղծ լինենք: Սակայն յուրաքանչյուրն, ով մտածում է, որ Վլադիմիր Պուտինը որևէ առնչություն է ունեցել ընտրությունների միջամտությանը, կամ, որ ռուսներն ընդհանրապես նման տեխնոլոգիաներ ունեն, հիմար է», - Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ասել է դերասանը:

Որպես առկա տարաձայնությունների պատճառ նա նշել է «աստղագիտական քարոզչությունը», որը կոչված է շեղելու ամերիկացիների ուշադրությունը «իրանությունից»:

Читайте на сайте