World News in Armenian

ՉԼ. Հենրիխ Մխիթարյանն իր առաջին գոլը խփեց ՄՅՈւ-ի կազմում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում գրավել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասը:

 

28-ամյա ֆուտբոլիստն աչքի է ընկել խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպման 57-րդ րոպեին: Այս գնդակը Մխիթարյանի համար առաջինն էր մանչեսթերցիների կազմում Չեմպիոնների լիգայում:

 

Նշենք, որ 60-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը փոխարինվել է՝ տեղը զիջելով Ջեյսի Լինգարդին:

 

Հիշեցնենք, որ սա Հենրիխի 50-րդ հանդիպումն է «կարմիր սատանաների» կազմում:

Читайте на сайте