Կայծակի տեսքով հոնքեր. համացանցում դիմահարդարման նոր ոճ է տարածվել (լուսանկարներ)
Instagram սոցիալական կայքում էջ վարող բյութի-բլոգերը, որը գրանցված է shinybeautiz անվան տակ, համացանցում դիմահարդարման նոր ոճ թելադրող լուսանկարներ է հրապարակել:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, բլոգերը հոնքերը նորովի ընդգծելու տարբերակ է առաջարկել, այն է կայծակի տեսքով հոնքերը: Նրա առաջարկած նոր ոճային դիմահարդարման տարր են կազմում նաև կայծակի տեսքով հարդարված աչքերը: