World News in Armenian

Դուք պետք է շահագրգռված լինեք, որ նույն աշխատանքը կատարեն ավելի քիչ և ավելի  բարձր վճարվող մարդիկ. Հակոբ Հակոբյանը՝ ԱՆ-ում կրճատումների մասին (տեսանյութ)

Աշխատատեղերի կրճատումը դեռևս սոցիալական պրոբլեմի ծագում չէ. Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ համակարծիք չլինելով այն պնդումների հետ, որ Սոցապ նախարարությունը և Առողջապահության նախարարությունը համագործակցված, հակասոցիալական քաղաքականություն են վարում:   

«Բացի այդ կառավարությունը պետք է արդյունավետ աշխատի և դուք, որպես քաղաքացի, պետք է շահագրգռված լինեք, որ նույն աշխատանքը կատարեն ավելի քիչ և ավելի բարձր վճարվող մարդիկ, որովհետև սա հասարակության զարգացման պահանջն է: Եթե Կառավարությունը կատարում է կրճատումներ, դա կատարում է աշխատանքի արդյունավետությունից ելնելով և նրա համար, որպեսզի կառավարման ծախսերը պակասեն»,-ասաց նա:

Նշենք, որ առողջապահության համակարգում կրճատումներ են սկսվել՝ ՊՈԱԿ-ներ, առողջապահական ծրագրեր, որից քաղաքացիները դժգոհ են: Բոլորովիս վերջերս Tert.am էին դիմել հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակիցներից, ովքեր  տեղեկացվել են, որ օպտիմալացման ծրագրի շրջանակներում նոյեմբեր ամսից այլևս աշխատանքի չեն գնա:   Այսօր բողոքի ակցիայի էին դուրս եկել  հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մի խումբ շահառուներ, ովքեր ԱՆ-ից պահանջում են չդադարեցնել արտահիվանդանոցային բուժման ծրագիրը: Հերթական բողոքը բուժհաստատություններից էր, որոնք գրություն են ստացել,  որ ՀՀ տարածքում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգին միանալու համար այսուհետ պետք է վճարեն: Նախարարը խոսել էր նաև շտապօգնության ծառայությունից օգտվելը բնակչության մի մասի համար վճարովի դարձնելու մասին: Ալթունյանը առաջին տարվա արդյունքներից էր համարել նաև այն, որ  5,5 մլն տնտեսել են  տարբեր անարդյունավետ ծրագրերի կրճատումների հաշվին:

Հակոբ Հակոբյանը շարունակեց,  որ  հակասոցիալական քաղաքականություն է վարում թե չէ, պետք է նայել` արդյոք ԱԺ- ում քննարկվել է հակասոցիալական օրենք: «Ես համենայն դեպս նման օրենքի քննարկման չեմ մասնակցել»,-ասաց նա:

ՀՀԿ պատգամավորի խոսքով՝ այլ հարց է, որ կառավարությունն ունի պարտավորություն կրճատումների արդյունքում աշխատանքը կորցրած քաղաքացիներին օրենքով սահմանված կարգով ազատել և սահմանադրության համապատասխան հոդվածների համապատասխան նրանց համար աշխատատեղեր ստեղծել:

«Բայց որ կառավարման համակարգը  լուրջ բարեփոխման պետք է ենթարկվի, սա պարտադիր է, ինչո՞ւ, որովհետև մեր քաղաքացիները  հիմնականում դժգոհ են մատուցվող ծառայությունների որակից և գներից»,-ասաց նա:

«Մենք բացի այն միջոցներից, որոնք  ծախսվում է պետական բյուջեից ՀՀ-ում առողջապահական սպասարկման վրա մեկ տարի ժամկետում  հասարակությունն իր գրպանից ծախսում է շուրջ 220-230 մլրդ դրամ գումար, և ծախսման  արդյունքում ստացվում է, որ քաղաքացիները դժգոհ են: Արդյոք սա ճիշտ է , իհարկե՝ ոչ, հետևաբար մենք այնպիսի  կառավարման մեխանիզմ պետք է ունենաք, որ մարդիկ գումար ծախսեն ու գոհ լինեն և ոչ թե ավելի քիչ»,-ասաց նա:

 

 

Читайте на сайте