World News in Armenian

LG-ն մոծակներին քշող նոր սմարթֆոն է թողարկել (լուսանկարներ)

LG հարավկորեական ընկերությունը ներկայացրել է K7i արտասովոր սմարթֆոնը, որն ունակ է քշել մոծակներին:

Ինչպես գրում է  Корреспондент-ը, գաջեթն այդ գործառույթը կատարում է ուլտրաձայնի ուգնությամբ: Արտադրողը հայտարարել է, որ սմարթֆոնից արձակվող ուլտրաձայնային ալիքները մարդու ականջը չի կարող տարբերակել, իսկ միջատների համար դրանք բավականին տհաճ են:

Ինչ վերաբերում է այլ հատկությունների, նորույթը համալրված է 5 դյույմ անկյունագծային էկրանով՝ 854×480 կետայնությամբ, քառամիջուկ MT6580M պրոցեսորով, 1 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 8 ԳԲ ներկառուցվող հիշողությամբ:

Սմարթֆոնի տեսախցիկը 8 Մպ կետայնություն ունի: Հեռախոսի արժեքը կազմում է 120 դոլար:

Նախնական շրջանում այն մտադիր են վաճառել Հնդկաստանում:

Читайте на сайте