World News in Armenian

Կանադուհի մոդելը ցանկացել է աչքի դաջվածք անել, բայց արդյունքում մասամբ կուրացել է (լուսանկարներ)

Կանադուհի մոդելը մասամբ կուրացել է աչքի դաջվածք անելու անհաջող փորձից հետո, որի հետևանքով կարող էր նաև կյանքից զրկվել:

Ինչպես հաղորդում է The Independent-ը, 24-ամյա Քեթ Գոլինջերը ցանկացել է սկլերիայի (աչքի սպիտակ հատվածը) դաջվածք անել՝ այլ երանգ հաղորդելով դրան:

Այնուամենայնիվ, մանուշակագույն հեղուկն սկսել է հոսել աչքից հենց դաջվածք անելու պահին՝ ցույց տալով, որ ինչ որ բան այն չէ: Նրան հիվանդանոց են տեղափոխել, որտեղ աչքի հակաբիոտիկ կաթիլներ է ստացել:

Իր հետ կատարվածի մասին մոդելը պատմել է սոցցանցում՝ իր այդ որոշումը որակելով որպես «մեծ սխալ»:

Միջադեպից 4 շաբաթ անց նա չի կարողանում նորմալ տեսնել ձախ աչքով:  

Читайте на сайте