World News in Armenian

Անգլիական 6 ակումբներ դեմ են հեռուստահեռարձակման իրավունքների վաճառքից ստացված գումարի հավասար բաժանմանը

Անգլիայի առաջնության 6 ակումբներ դեմ են հեռուստահեռարձակման իրավունքների վաճառքից ստացված գումարի հավասար բաժանմանը,- հաղորդում է «The Guardian»-ը:

 

«Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Արսենալը» և «Տոտենհեմը» դեմ են գործող կանոններին:

 

Առաջնությունն առաջարկում է գումարի 65 տոկոսը բաժանել հավասար, իսկ մնացած 35 տոկոսը՝ անկախ մրցաշարային աղյուսակում զբաղեցրած տեղից:

 

Դրա վերաբերյալ բանակցություններն անցկացվել են սեպտեմբերի 27-ին Լոնդոնում:

Читайте на сайте