World News in Armenian

Պուտինն ու Էրդողանը քննարկել են թուրքական լոլիկի՝ ՌԴ մատակարարման հարցը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են գյուղատնտեսությանը վերաբերող հարցեր, այդ թվում և թուրքական լոլիկների՝ Ռուսաստան մատակարարման հարցը:

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Խոսել են գյուղատնտեսական արտադրանքի մասին: Գիտեք, որ կան հարցեր՝ կապված լոլիկների հետ: Աշխատանքը տարվում է: Երկու երկրի գյուղատնտեսության նախարարությունների և վերահսկիչ մարմինների ներկայացուցիչները մշտական կապի մեջ են գտնվում, որոշումը մոտենում է», - ասել է Պեսկովը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պուտինի և Էրդողանի հանդիպումն ավելի քան 1.5 ժամ է տևել:

Читайте на сайте