World News in Armenian

Մոսկվայի օդանավակայաններն ու կայարանները պայթյունի վտանգի մասին հաղորդումներ են ստացել

ՌԴ իրավապահ մարմիններն անանուն հաղորդումներ են ստացել Մոսկվայի 4 օդանավակայանում («Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի», «Շերեմետևո») սպասվող պայթյունների վտանգի մասին:

Ինչպես հաղորդում է kommersant.ru-ն, ականապատման մասին զանգ է ստացվել «Ժուկովսկի» օդանավակայանում այն պահին, երբ չվացուցակում ոչ մի թռիչք գրանցված չի եղել: Աշխատակիցներին տարհանել են, օդանավակայանում ստուգումներ է իրականացրել սակրավորների խումբը: Ռումբի առկայության մասին տեղեկությունը չի հաստատվել:

«Վնուկովոյից» հայտնել են, որ զանգն ստացվել է տերմինալի երկրորդ հարկում գտնվող դեղատանը: Այստեղ միջադեպը չի ազդել օդանավակայանի աշխատանքի վրա: «Շերեմետևոյում» նույնպես աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:

Երկաթուղային կայարանների տնօրինությունից ևս տեղեկացրել են, որ ականապատման մասին հեռախոսազանգերի պատճառով տարհանվել են մի քանի կայարաններ:

Читайте на сайте