World News in Armenian

Հս. Կորեան պատրաստվում է նոր հրթիռի փորձարկմանը, որը կարող է հասնել մինչև ԱՄՆ. ՌԴ պատգամավոր

Հյուսիսային Կորեան ծրագրում է բալիստիկ հրթիռի փորձարկումներ իրականացնել, որը Փհենյանի հաշվարկներով կարող է հասնել ԱՄՆ-ի արևմտյան ափերին:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Անտոն Մորոզովը, ով եղել է հոկտեմբերի 2-6-ը Հյուսիսային Կորեա այցելած խորհրդարանական պատվիրակության կազմում:

«Նրանք մեծ հեռավորության հրթիռի նոր փորձարկումների են պատրաստվում: Նրանք մեզ նաև մաթեմատիկական հաշվարկներ են ներկայացրել, որոնք, ըստ հյուսիսկորեացիների, վկայում են այն մասին, որ հրթիռները կարող են հասնել ԱՄՆ ափերին»,- մեկնաբանել է Մորոզովը:

Վերջինիս խոսքով՝ ԿԺԴՀ-ն տիրապետում է «մարտագլխիկի՝ մթնոլորտ մտնելու» և այն կառավարելու տեխնոլոգիային:

Читайте на сайте