World News in Armenian

Բրիտանացի դիզայներները հագուստի հավաքածու են ստեղծել՝ Պուտինի պատվին (լուսանկար)

Բրիտանական Matchless ապրանքանիշը հավաքածու է ստեղծել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 65-ամյա հոբելյանի առթիվ:

Ինչպես հաղորդում է Business of Fashion պարբերականը, դիզայներները ցուցադրել են նոր շարքի իրերից մեկը՝ «Պուտին» անվանումն ստացած կաշվե բաճկոնը, որի արժեքը կազմում է 1700 դոլար: Հավաքածուում կընդգրկվեն նաև վերարկու և բամբակյա ու կաշվե բաճկոններ, որոնք ստեղծելիս դիզայներները ոգեշնչվել են ՌԴ նախագահի կերպարից:

Putin Jacket բաճկոնն ու նոր ամբողջական հավաքածուն կցուցադրվեն Լոնդոնում հունվարին կայանալիք հատուկ ցուցադրության ժամանակ:

Պուտինի անունը կրող բաճկոնը կլրացնի Matchless-ի սահմանափակ քանակությամբ թողարկվող շարքը, որը կոչվում է «Հեոսներ»:   

Читайте на сайте