World News in Armenian

Ռուսաստանը Հայաստանին զենք գնելու համար նոր վարկ է տրամադրվում, որպեսզի կոմպենսացնի Ադրբեջանին վաճառվող զենքը. Խրամչիխին

Ռուսաստանը Հայաստանին զենք գնելու համար վարկ է տրամադրվում, որպեսզի կոմպենսացնի Ադրբեջանին վաճառվող զենքը: Tert.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ խոսելով զենքի նոր խմբաքանակի ներկրման մասին, որը կատարվելու է Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրված 100 միլիոն դոլարի վարկով:

«Դժվար է ասել, թե Հայաստանն այս վարկով ռազմական ի՞նչ տեխնիկա է ձեռքբերելու: Ակնհայտ է միայն այն, որ Ռուսաստանի կողմից նախկինում տրամադրված 200 միլիոնի վարկը, որով Հայաստանը շարունակում է ձեռքբերել ռազմական տեխնիկա, բավարար չէր Հայաստանի համար: Թե կոնկրետ ի՞նչ զենքեր են գնվել Հայաստանի կողմից, ես չգիտեմ, բացառությամբ նրա, որ Հայաստանը «Սմերչ» է գնել, ինչի մասին ՄԱԿ-ում Հայաստանը պաշտոնապես հայտարարել է»,- ասաց Ալեքսանդր Խրամչիխինը:

Ռազմական փորձագետն ասաց, որ Ռուսաստանը նման վարկ է տրամադրում Հայաստանին, տալիս է «Իսկանդեր» հետապնդելով քաղաքական ենթատեքստ՝ «կոմպենսացնել Ադրբեջանին վաճառվող զենքը», իսկ Հայաստանն այս գործարքից ռազմական շահեր ունի:

Խրամչիխինը շեշտեց` կարևորն այն է, որ տարածաշրջանում հավասարակշռությունը պահպանվում է, որովհետև կողմերից մեկը չունի ռազմական առավելություն մյուսի նկատմամբ:

«Ռուսաստանը զենք է վաճառում թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին, և, այսպիսով` ապահովում է հավասարակշռություն: Եթե ՌԴ-ն կողմերից մեկն ու մեկին զենք վաճառեր, ապա իրավիճակն այլ կլիներ»,- նշեց ռուսաստանցի ռազմական փորձագետը:

Հիշեցնենք, որ կառավարության երեկվա նիստում՝ հավանության Հայաստանին պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը, որով Ռուսաստանը Հայաստանին մինչև 100 մլն դոլարի չափով պետական վարկ է տալու՝ ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար:

Հայտնի է միայն, որ համաձայնագիրն արտոնյալ պայմաններով է և հայկական կողմը տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով պետք է մարի հիմնական պարտքը 15 տարիների ընթացքում:

Читайте на сайте