Ռումինացի փայտագործը ծառի կոճղերը վերածում է գեղեցիկ քանդակների (լուսանկարներ)
Ռումինիայի 42-ամյա բնակիչ Գաբի Ռիզեան փայտամշակման ասպարեզում իր ունակությունները բացահայտել է 3 տարի առաջ միայն:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, այդ օրվանից ի վեր ռումինացի վարպետը հանրօգուտ աշխատանք է կատարում՝ օգտագործելով իր տաղանդը: Նա հին և կտրած ծառերի կոճղերը վերածում է արվեստի գործերի:
Նա տասնյակ կոճղեր է «փրկել»՝ դրանցից քանդակներ ստեղծելով: Ռիզեան, ով անտառի պահպանության հարցերով նախկին ինժեներ է, պատահաբար է բացահայտել իր ունակությունները: Նոր սղոց գնելով՝ նա սկսել է «խաղալ» դրանով և իր արհեստանոցում ունեցած փայտերից տարբեր պատկերներ ստանալ, ինչպես օրինակ՝ մարդկային դեմք:
Այսպիսով, վերջին մի քանի տարում նա զարդարում է իր հայրենի Կրայովա քաղաքի փողոցներն ու այգիները: