World News in Armenian

Ֆրանսիայի առաջնություն. Լիոնը ֆանտաստիկ խաղի վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեց (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրում «Լիոնը» «Ստադ դե Լյումյեր» ստադիոնում հաղթեց «Մոնակոյին»` 3:2:

 

Խաղի 4 գոլերը խփվեցին առաջին խաղակեսում: Տանտերերի կազմում աչքի ընկան Մարիանոն և Նաբիլ Ֆեկիրը: Հյուրերի կազմում գոլ խփեցին Մարկուշ Լոպեշը և Ադամա Տրաորեն:

 

Հաղթական գոլը երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակի 4-րդ րոպեին տուգանային հարվածով խփեց Նաբիլ Ֆեկիրը:

 

Այս խաղից հետո «Մոնակոն» 19 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: «Լիոնը» 16 միավորով 3-րդ տեղում է:

 

«Լիոն»-«Մոնակո»` 3:2

 

Գոլերը` Մարիանո (11), Ֆեկիր (23, 90+4) - Լոպեշ (17), Տրաորե (34)

 

Читайте на сайте