World News in Armenian

Շտուտգարտը տանը հաղթեց հետնապահին

Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում «Շտուտգարտը» սեփական հարկի տակ հաղթեց «Քյոլնին»` 2:1:

Հանդիպման հաշիվը բացեցին տանտերերը: 38-րդ րոպեին աչքի ընկավ Անաստասիոս Դոնիսը:

Հյուրերը պատասխանեցին 77-րդ րոպեին: «Քյոլնի» կազմում գոլի հեղինակ դարձավ Դոմինիկ Հայնցը:

Հաղթանակ գոլը խփվեց խաղավարտից րոպեներ առաջ` երիտասարդ կիսապաշտպան Չադրակ Ակոլոյի կողմից:

Այս խաղից հետո «Շտուտգարտը» 8 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղը: «Քյոլնը» 2 միավորով վերջին` 18-րդ տեղում է:

«Շտուտգարտ»-«Քյոլն»` 2:1

Գոլերը` Դոնիս (38), Ակոլո (90+4)  - Հայնց (77)

Читайте на сайте