World News in Armenian

Անի Հովհաննիսյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով արդարացնել իրեն. պաշտպան

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի և նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ չտարածելու սպառնալիքով նրանից գումար շորթելու մասով մեղավոր ճանաչված և 1,5 տարի ազատազրկման դատապարտված «Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան` չհամաձայնելով առաջին ատյանի դատարանի վճռի հետ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Անի Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:

«Դիմել ենք Վերաքննիչ դատարան, հոկտեմբերի 9-ի նիստում միայն իմ բողոքի հիմնավորումներն են ներկայացվել դատարանին: Պահանջում ենք, որպեսզի այն դրվագով, որով Անի Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել, արդարացվի»,-ասաց Սիմոնյանը:

Նա նաև հայտնեց, որ «ՎՏԲ» բանկից շորթման համար Անի Հովհաննիսյանին անմեղ ճանաչելու դեմ էլ բողոք կներկայացնի դատախազությունը. «Հաջորդ նիստին դատախազը կներկայացնի բողոքը»:

Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով  և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով, որով անմեղ էր ճանաչվել:

Անի Հովհաննիսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 3-ին:  

Читайте на сайте