FA-ն չի պատժել «Ուոթֆորդի» հարձակվողին «Արսենալի» հետ խաղից հետո (տեսանյութ)
«Ուոթֆորդի» հարձակվող Ռիշարլիսոնը խուսափել է պատժից Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի` «Արսենալի» (2:1) հետ կայացած խաղի ընթացքում սիմուլյացիա անելու համար:
20-ամյա բրազիլացին 71-րդ րոպեին Էկտոր Բելերինի հետ պայքարում վաստակել է 11 մետրանոցի իրավունք:
«Զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խաղից հետո մրցավար Նիլ Սուորբրիկի որոշումն անվանել է «սկանդալային»:
Անգլիայի Ֆուտբոլի ասոցիացիան դիտարկել է այդ դրվագը և հասել այն եզրակացության, որ տվյալ դեպքում սիմուլյացիա չկա:
Սա առաջին դեպքն է, որ սիմուլյացիաների հարցով զբաղվող կոմիտեն Պրեմիեր լիգայի շրջանակում կայացած խաղի դրվագ է դիտարկել: