Ճապոնացի խոհարարը «սուրճ» է ստեղծել սխտորից
Ճապոնացի գյուտարար-խոհարար Յոկիտոմո Միմոտային սուրճ է ստեղծել սխտորից, որում կոֆեին չկա: Այս մասին հայտնում է The South China Morning Post-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 74-ամյա տղամարդը ռեստորան է ունեցել Աոմորի պրեֆեկտուրայում: Նրա խոսքով՝ ըմպելիքը ստեղծելուն օգնել է 30 տարի առաջ տեղի ունեցած դեպքը: Սիմոտային սխտորով միս է պատրաստելիս եղել, այնուհետև սխտորի բոված մասերին տաք ջուր է ավելացրել: Փորձելով ստացված հեղուկը՝ նրան զարմացել է դրա համը, քանի որ այն դառը սուրճ է հիշեցրել:
Կենսաթոշակի անցնելով՝ տղամարդը շարունակել է աշխատել ապագա ըմպելիքի վրա՝ փորձելով գտնել «սխտորի» սուրճի պատրաստման լավագույն եղանակը: Փորձարկումների ընթացքում նա եկել է եզրակացության, որ սխտորը բովելու նպատակով հարմար է էլեկտրական վառարանը:
Վերջնական բաղադրատոմսի համաձայն՝ ջերմային մշակումից հետո սխտորը սառեցվում և լուծվում է՝ մինչև հյութ ստանալը:
Խոհարարի խոսքով՝ չնայած համապատասխան համին, ըմպելիքը չի առաջացնում տհաճ հոտ, հարմար է հղի կանանց և նրանց համար, ովքեր խուսափում են կոֆեին օգտագործելուց:
Նշվում է, որ նորույթի վաճառքը մեկնարկել է հարևան Իվատե պրեֆեկտուրայում: