World News in Armenian

Պորտուգալիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի

Պորտուգալիայում ուժեղ անտառային հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 35-ի: Այս մասին հայտնում է publico.pt կայքը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 7 մարդ համարվում է անհայտ կորած, ևս 56 մարդ ստացել է այրվածքներ և վնասվածքներ:

Դրանից բացի` չորս մարդ մահացել է իսպանական Գալիսիա ինքնավար համայնքում, որը տեղակայված է երկրի հյուիսի-արևմուտքում՝ Պորտուգալիայի սահմանին:

Նշվում է, որ երկրում համազգային սուգ կհայտարարվի:

Читайте на сайте