Իռլանդացիները շարունակել են լողալ ծովում՝ անտեսելով «Օֆելյա» փոթորիկը (տեսանյութ)
Իռլանդիան պատուհասած «Օֆելյա» փոթորկի ժամանակ մի քանի բնակիչ չի վախեցել լողալ ծովում. համապատասխան տեսանյութը հրապարակվել է YouTube–ում:
Տեսանյութի հերոս է դարձել չորս մարդ՝ երեք տղամարդ և մեկ կին: Եվս մի քանի մարդ հետևել է նրանց ափից: Տեսանյութի հեղինակը նշել է, որ նման բան կարող է լինել միայն Իռլանդիայում:
Հիշեցնենք, որ «Օֆելյա» փոթորկի հետևանքով երկրի հարավային հատվածի տասնյակ հազարավոր բնակիչներ առանց էլեկտրաէներգիայի են մնացել: Փոթորիկն արմատախիլ է արել ծառերը, լողափին առաջացրել 10 մ բարձրությամբ ալիքներ: Ենթադրվում է, որ քամու արագությունը կգերազանցի 120կմ/ժ-ը, ինչն արդեն հավանական վտանգ է ստեղծում կյանքի համար:
Փոթորկի հետևանքով Դուբլինի օդանավակայանում չեղարկվել է 130 չվերթ։ Բացի դրանից` փակվել են դպրոցներ, քոլեջներ ու այլ ուսումնական հաստատություններ:
Կանխատեսվում է, որ «Օֆելյան» կշարժվի դեպի Անգլիայի հյուսիս ու Շոտլանդիա: