Ռուսաստանի բնակիչը վերականգնում է խորհրդային ժամանակների մանկական ավտոմեքենաները (լուսանկարներ)
Ռուսաստանի Նալչիկ քաղաքի բնակիչ Ռուսլան Կուչմենովը հետաքրքիր հոբբի ունի. նա փնտրում և հավաքում է խորհրդային ժամանակների ավտոմեքենաներ և վերականգնում դրանք՝ վերադարձնելով նախկին տեսքը:
Bored Panda-ն գրում է, որ 56-ամյա տղամարդը զբաղվում է երեխաների համար նախատեսված ոտնակով ավտոմեքենաների վերականգնմամբ:
Հայտնի է, որ երեխաների համար նախատեսված ոտնակով ավտոմեքենաները սկսել են արտադրվել ուշ 1880-ականներին: 1900-ականների սկզբին ոտնակով ավտոմեքենաները լայն տարածում են գտել ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ ԱՄՆ-ում, Անգլիայում, Ֆրանսիայում և Ավստրալիայում, իսկ ավելի ուշ դրանք սկսել են հայտնվել նաև ԽՍՀՄ-ում: