World News in Armenian

Մալթայում ավտոմեքենայի մեջ պայթեցրել են իշխանությունների և Պանամայի օֆշորների կապի մասին գրած լրագրողին

Մալթայի իշխանությունների կապերի մասին գրած լրագրող և բլոգեր Դաֆնե Կարուանա Գալիցիան սպանվել է իր ավտոմեքենայում՝ պայթյունի հետևանքով: Միջադեպը տեղի է ունեցել նրա տան մոտ:

«Այսօր որտեղ նայես՝ ամեն տեղ խաբեբաներ են: Իրավիճակը հուսահատ է», - գրել է նա իր բլոգում պայթյունից կես ժամ առաջ:

Reuters-ի հաղորդմամբ՝ վերջերս լրագրողը զբաղվել է Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի և նրա երկու մոտ օգնականի դեմ հետաքննությամբ՝ ուսումնասիրելով նրանց կապերը Պանամայի օֆշորների հետ, անձնագրերի վաճառքը և Ադրբեջանի իշխանություններից գումարներ ստանալը:

Մուսկատը հայտնել է, որ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն պատրաստակամություն է հայնտել օգնել տեղական իշխանություններին սպանությունը հետաքննելու հարցում:

Читайте на сайте