World News in Armenian

Դոնալդ Թրամփը հերքել է իր դեմ ներկայացված սեռական ոտնձգությունների մեղադրանքները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր դեմ ներկայացված սեռական ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքները «կեղծ նորություններ են»:

«Կեղծ նորություններ են», - ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի՝ Թրամփի դեմ ներկայացված սեռական ոտնձգությունների մեղադրանքը մեկնաբանելու խնդրանքին:

Հայտնի է, որ անցած տարի ԱՄՆ-ում նախընտրական արշավի ժամանակ հրապարակվել է Թրամփի մասնակցությամբ 11 տարվա տեսանյութ: Տեսագրությունում Թրամփը, որն այն ժամանակ մտադիր չի եղել նախագահ դառնալ, գռեհիկ արտահայտություններով պարծեցել է, որ ինքը հետապնդել է կանանց և պնդել, որ իրեն ամեն ինչ կարելի է, քանի որ ինքն «աստղ է»:

Ավելի ուշ նախագահի թեկնածուն հրապարակային ներողություն է խնդրել և պարզաբանել, որ այդ արտահայտությունը «դատարկ խոսակցություն է եղել հանդերձարանում»:

Читайте на сайте