World News in Armenian

Ասպասի հեթ-տրիկը նպաստեց Սելտայի ջախջախիչ հաղթանակին

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Սելտան» հյուրընկալվեց «Լաս Պալմասին» և ջախջախեց 5:2 հաշվով:

Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեց Էմրե Մորը: 4 րոպե անց գոլով աչքի ընկավ Յագո Ասպասը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Ասպասը հաշիվը դարձրեց խոշոր: 52-րդ րոպեին հյուրերի դարպասապահ Ռուբենը մրցակցի գրոհը կոպիտ սահընկումով ընդհատելու պատճառով հեռացվեց խաղադաշտից:

71-րդ րոպեին գնդակը տանտերերի դարպասն ուղարկեց Պեդրո Էրնանդեսը, իսկ 76-րդ րոպեին Ասպասը դարձավ հեթ-տրիկի հեղինակ:

Խաղավերջում «Լաս Պալմասը» կարողացավ երկու գնդակ խփել: Նախ գոլով աչքի ընկավ Վիտոլոն, իսկ րոպեներ անց իր անվան դիմաց գրանցեց Լոիկ Ռեմին:

Այս խաղից հետո «Սելտան» 11 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղ: «Լաս Պալմասը» 6 միավորով մնաց 18-րդ հորիզոնականում:

Читайте на сайте