World News in Armenian

Ալեք Բոլդուինն ակնարկել է, որ կարող է մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին (տեսանյութ)

Հոլիվուդյան հայտնի դերասան Ալեք Բոլդուինը, որը վերջին ամիսներին առավելապես հայտնի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նմանակումներով, իր վերջին թվիթերյան գրառումներից մեկով ակնարկել է, որ կարող է մասնակցել 2020թ. կայանալիք նախագահական ընտրություններին:

«Եթե առաջադրվեմ որպես նախագահի թեկնածու, մտածում եմ, թե որքան զվարճալի կլինեն հեռուստաբանավեճերը»,-գրել է 59-ամյա դերասանը:

The Daily Mail-ը հիշեցնում է, որ այս տարի դերասանն արժանացել էր հեղինակավոր «Էմմի» հեռուստատեսային մրցանակի՝ Saturday Night Live հաղորդման ընթացքում ԱՄՆ նախագահին նմանակելու համար:

Բոլդուինը տարբեր առիթներով խոսել է Թրամփի հանդեպ իր հակակրանքի մասին: Վերջերս նաև նշել է, որ Հանրապետական կուսակցությունը ճիշտ կվարվի, եթե հնարավորինս շուտ ազատվի 71-ամյա ղեկավարից:


Մինչդեռ նախագահ Թրամփն ավելի վաղ քննադատել էր Բոլդուինի՝ իր նմանակումները՝ նկատելով, որ նրա մասնակցությամբ հեռուստաշոուն ուղղակի հնարավոր չէ նայել:

 

Читайте на сайте