World News in Armenian

Բարսելոնան ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա է ծախսում բյուջեի 83 տոկոսը

Կատալոնական «Բարսելոնայի» աշխատավարձերի ընդհանուր գումարը 2017 թվականին հասել է 588 միլիոն եվրոյի,- հաղորդում է «Marca»-ն:

 

Նախորդ մրցաշրջանում կատալոնական ակումբի եկամուտը կազմել է 707 միլիոն եվրո: Այսպիսով, «կապտանռնագույններն» աշխատավարձերի վրա ծախսում են բյուջեի 83 տոկոսը:

 

Լավագույն չափը համարվում է 55-ից 70 տոկոսը: «Բարսելոնան» պետք է եկամուտների լուրջ աճ գրանցի, որպեսզի կարողանա պահպանել աշխատավարձերի տվյալ մակարդակը:

 

Սպասվում է, որ հաջորդ մրցաշրջանում ակումբի հասույթը կկազմի 27 միլիոն եվրո:

Читайте на сайте