Բարսելոնայի գործադիր տնօրեն. Մեսսիին ցմահ պայմանագիր կառաջարկենք
«Բարսելոնայի» գործադիր տնօրեն Օսկար Գրաուն հայտնել է, որ ակումբը մտադիր է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին ցմահ պայմանագիր առաջարկել:
30-ամյա արգենտինացին 2004 թվականից է հանդես գալիս կատալոնական ակումբի կազմում.
«Մեսսին հունիսին 4-ամյա պայմանագիր է կնքել, բայց ակումբը նրան ցմահ պայմանագիր կառաջարկի:
Մենք ցանկանում ենք, որ Մեսսին, որը դեռ փոքր տարիքից ակումբում է, «Բարսելոնայում» մնա մինչև իր կյանքի վերջը, քանի որ նա խորհրդանիշ է: Ցանկանում ենք, որ կարիերան ավարտելուց հետո էլ Մեսսին կապված լինի մեր ակումբի հետ»,- Գրաուի խոսքերն է փոխանցում «ESPN FC»-ն:
Ավելի վաղ, հիշեցնենք, «Բարսելոնան» անժամկետ պայմանագիր էր կնքել թիմի կիսապաշտպան Անդրես Ինյեստայի հետ: