World News in Armenian

Բարսելոնայում «կաթսաներով բողոքի ցույց» են կազմակերպել Մադրիդի որոշումից հետո (լուսանկարներ)

Բարսելոնայի բնակիչները հանպատրաստից «կաթսաներով ցույց» են կազմակերպել Կատալոնիայի նկատմամբ միջոցների ձեռնարկման մասին Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հայտարարությունից հետո:

 

Ինչպես հայտնում է Vanguardia-ն,  երկրի Սահմանադրության 155-րդ հոդվածի (ինքնավարության կարգավիճակից զրկելու մասին) կիրառման մասին հայտարարությունը լսելով, բնակիչները դուրս են եկել իրենց պատշգամբներ և սկսել են փայտով հարվածել կաթսաներին, թավաներին կամ նմանօրինակ խոհանոցային պարագաներին:

 

Նշվում է, որ շաբաթներ շարունակ ազգային բողոքի ցույցեր են անցկացվում Կատալոնիայի տարբեր շրջաններում:

 

Այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդը կասեցնում է Կատալոնիայի ինքնավար կառավարության լիազորությունները:

Читайте на сайте