World News in Armenian

Կարլոս Կազեմիրոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կարլոս Կազեմիրոյի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: 

 

«Skysports»-ը հայտնում է, որ «կարմիր սատանաները» պատրաստ են բրազիլացի ֆուտբոլիստին դարձնել թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողը:

 

«Արքայական ակումբը» չի ցանկանում հրաժարվել իր առաջատարներից մեկի ծառայություններից, բայց մանկունիանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է ամեն կերպ թիմ հրավիրել 25-ամյա բրազիլացուն: 

 

Այս մրցաշրջանում Կազեմիրոն մադրիդյան ակումբի կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ:

Читайте на сайте