World News in Armenian

Թրամփը հաստատել է` Ռաքքան ամբողջովին ազատագրվել է ԻՊ-ի գրոհայիններից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից սիրիական Ռաքքա քաղաքի ամբողջական ազատագրման մասին տեղեկությունը: Այս մասին հաղորդում է ABC News-ը:

 

«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ «Սիրիայի դեմոկրատական ուժերը»՝ Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի մեր դաշնակիցները, հաջողությամբ գրավել են Ռաքքան, որն ահաբեկիչներն իրենց մայրաքաղաքն էին հռչակել: Նրանց հետ միասին մեր ուժերը ողջ քաղաքն ազատագրել են ԻՊ-ի վերահսկողությունից»,- հայտարարել է Թրամփը:

 

Նրա խոսքով՝ Ռաքքայի ազատագրումը նշանակում է ԱՄՆ-ի առաջընթացը ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի միջազգային արշավում: Նա նաև շնորհակալություն է հայտնել ազատագրական գործողություններին մասնակցող բոլոր կողմերին:

 

Ռաքքայի ազատագրական արշավը սիրիական ընդդիմադիր զորամիավորումը սկսել էր հոկտեմբերի 17-ին:

 

Հիշեցնենք, որ քաղաքի ազատագրման մասին նախօրեին հայտարարել էին միջազգային կոալիցիան և Սիրիայի դեմոկրատական ուժերը»:

Читайте на сайте