Դոնալդ Թրամփ կրտսերը հրապարակել է հոր ամենաանհաջող լուսանկարը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա ընտանիքի անդամները հաճախ են սոցցանցերում արտառոց գրառումներ կատարում, ինչպես նաև լուսանկարներ տեղադրում:
Ինչպես գրում է The Independent-ը, այս անգամ նման հրապարակում է կատարել ԱՄՆ առաջնորդի որդին՝ 39-ամյա Դոնալդ Թրամփ կրտսերը, որը ևս աչքի է ընկնում տարատեսակ բնույթի ուշագրավ հայտարարություններով ու բացահայտումներով:
Հերթական հրապարակմամբ նա ներկայացրել է հոր լուսանկարներից մեկը, որը ճանաչվել է «Դոնալդ Թրամփի վատագույն մեմը»:
Լուսանկարում Թրամփը պատկերված է Marvel կինոստուդիայի հերոսներից մեկի՝ Թորի կերպարով, այն էլ Time հանդեսի շապիկին: Ոմանք կերպարը նմանեցրել են նաև Սուպերմենին: