World News in Armenian

Աբրահամ Խաշմանյան. Մտահոգում է մի բան՝ թիմը շուտ հանձնվեց

Հայաստանի առաջնության 10-րդ տուրում սեփական դաշտում «Գանձասար-Կապանին» 0:3 հաշվով պարտվելուց հետո «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը դժգոհ էր թիմի տրամադրվածությունից:

 

«Սա այն խաղերից է, որի մասին ասելու ոչինչ չկա: Ամբողջովին տապալեցինք հանդիպումը, և մրցակիցն ավելի կազմակերպված էր, ավելի շատ էր ցանկանում հաղթել:

 

Անպարտելի չենք, կարող ենք պարտվել, սակայն մի բան է մտահոգում, որ այդպիսի իրավիճակներում պետք է կազմակերպված լինել և փորձել փրկել խաղը: Այսօր տեսա, որ թիմը շուտ հանձնվեց, ինչն անթույլատրելի է մեզ համար: Մի ֆուտբոլիստ չկար, որն այս իրավիճակում թիմը տանի իր հետևից:

 

Խնդիրներ ունենք, հատկապես պաշտպանությունում: Երբ մրցակիցը մի քիչ արագ է լինում, կորում ենք, դրա համար պետք է հետևություններ անենք, վերլուծենք և շարժվենք առաջ»,- ասել է Խաշմանյանը:

Читайте на сайте