World News in Armenian

Շվեդիայի սահմանապահները ձերբակալել են իր կատվի հետևից եկած ՌԴ քաղաքացուն, որին ցմահ արգելել էին մուտք գործել երկիր

Շվեդիայում սահմանապահ ծառայությունների աշխատակիցները ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացուն, որը փորձել է մտնել երկիր, թեև նրա նկատմամբ մուտքի ցմահ արգելք է սահմանվել:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով շվեդական աղբյուրը, ՌԴ քաղաքացուն արգելվել է մուտք գործել Շվեդիա՝ Սանկտ Պետերբուրգ-Հելսինկի չվերթն իրականացնող օդանավում պայթուցիկի առկայության մասին կեղծ ահազանգից պատճառով:

Տղամարդը, որին ձերբակալել են սահմանապահները Դանիայի հետ սահմանին, հայտարարել է, որ ցանկանում է Շվեդիայից վերցնել իր կատվին, որին իրենից խլել են կալանքից հետո և տեղավորել են կենդանիների կացարանում:

Ներկա պահին կատվին վերադարձնելու հարցով զբաղվում է փաստաբանը:

Читайте на сайте