World News in Armenian

Գերմանիայում տրանսգենդերն առաջին անգամ դարձել է գումարտակի հրամանատար

Գերմանիայում տրանսգենդերն առաջին անգամ դարձել է գումարտակի հրամանատար:

Ինչպես գրում է ntv.ru-ն, Բունդեսվերի հրամանատարությունը փոխգնդապետ Անաստասիա Բիֆանգին վստահել է կապի և մատակարարման 381-րդ գումարտակի ղեկավարութունը: Նրա հրամանատարության տակ գտնվող անձնակազմը բաղկացած է 750 մարդուց:

Հորմոնային թերապիայի ու վիրահատության կուրսը Բիֆանգն սկսել է 40 տարեկանում, երբ այլևս չէր կարողանում հարմարվել իր տարբեր լինելու հանգամանքին: Այժմ նա 43 տարեկան է:

Փոխգնդապետ Բիֆանգը զինծառայող միասեռականների միության անդամ է: Անցնելով իր նոր պաշտոնին՝ նա մտադիր է ակտիվորեն պաշտպանել տրանսգենդերների շահերը:

Բիվանգը ծառայում է 23 տարի: Նրա նշանակումը մեկնաբանությունների մեծ ալիք է բարձրացրել սոցցանցում, սակայն նա որոշել է ուշադրություն չդարձնել դրան:

Читайте на сайте