World News in Armenian

Կոնոր Մակգրեգորը՝ հերթական սկանդալի կենտրոնում

UFC-ի թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Կոնոր Մակգրեգորը ժամանել է Գդանսկ՝ աջակցելու իր թիմակից Արտյոմ Լոբովին Անդրե Ֆիլիի հետ UFC Fight Night 118 մենամարտում:

 

Իր պահվածքի պատճառով իռլանդացին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ մենամարտի ընթացքում Կոնորը մոտեցել է ութանկյունին և խորհուրդներ տվել ընկերոջը: Մրցավար Մարկ Գուդարդը կանգնեցրել է մենամարտը և զգուշացրել Մակգրեգորին, ինչից հետո նա վերադարձել է իր տեղը:

 

Մի քանի րոպե անց Կոնորը կրկին մոտեցել է ռինգին, սակայն տեսնելով մրցավարի հայացքը նահանջել է. «Մեղավոր եմ, մեղավոր»:

 

Լոբովը պարտվել է մենամարտում, ինչից հետո Մակգրեգորը ոգեշնչել է ընկերոջը. «Բոլորը գիտեն, որ նա համասեռամոլ է»:

 

Սպասվում է, որ իռլանդացին կպատժվի իր արարքի համար:

Читайте на сайте