World News in Armenian

Բրիտանիայում զինված տղամարդը 2 մարդու պատանդ է վերցրել ժամանցային ակումբում

Մեծ Բրիտանիայի Ուորիքշիր կոմսության Նանիթոն քաղաքում ատրճանակով զինված տղամարդը պատանդների է վերցրել ժամնացային կենտրոնում:

Ինչպես հաղորդում է Mirror-ը՝ վկայակոչելով ականատեսներին, տեղի ոստիկանությունը դեռևս չի հաղորդում միջադեպի մանրամասները, սակայն բնակիչներին կոչ է անում խուսափել դեպքի վայր այցելելուց:

«Աշխատակիցներն այս պահին փորձում են կարգավորել իրավիճակը Նանիթոնի Բերմուդա պարկ ժամանցային կենտրոնում», - ասվում է ոստիկանության թվիթերյան հաղորդագրության մեջ:

Ականատեսները պատմում են, որ չեն կարողանում լքել հարևան շենքերը: Աղբյուրի հաղորդմամբ՝ հանցագործը գտնվում է բոուլինգ-ակումբի տարածքում:

Ականատեսներից մեկի խոսքով՝ տղամարդը ծխելիս է եղել շենքի տարածքում, և երբ նրան նկատողություն են արել, անմիջապես հանել է զենքը: Ըստ վկաների հաղորդման՝ նա երկու մարդու է պատանդ վերցրել:

Դեպքի վայրում մոտ 30 ոստիկան է աշխատում:

Читайте на сайте