World News in Armenian

Իտալիայի երկու շրջանում ինքնավարության ընդլայնման հանրաքվե է անցկացվում

Իտալիայի հարուստ շրջաններից երկուսում՝ Լոմբարդիայում և Վենետոյում հոկտեմբերի 22-ին ինքնավարության ընդլայնման հանրաքվեներ են անցկացվում:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով իտալական աղբյուրը, հանրաքվեները պարտադիր իրավաբանական ուժ չունեն, սակայն ստացել են Սահմանադրական դատարանի թույլտվությունը, քանի որ Իտալիայի յուրաքանչյուր շրջանի թույլատրվում է նման հարցեր ներկայացնել՝ սահմանադրության համապատասխանությամբ:

Ո՛չ Լոմբարդիան, ո՛չ Վենետոն չեն դիմում ընտրողներին՝ Իտալիայից անկախանալու մասին հարցով: Շրջանների առաջնորդները ավելի շատ լիազորություններ են ցանկանում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են անվտանգությունը, միգրացիան, կրթությունը և շրջակա միջավայրը:

Читайте на сайте