Բրիտանացին դուրս է եկել կոմայից՝ լսելով իր սիրելի ֆուտբոլային թիմի հիմնը
Մեծ Բրիտանիայում կոմայի մեջ գտնվող տղամարդը գիտակցության է եկել, երբ լսել է իր սիրելի «Պլիմուտ Արգայլ» ֆուտբոլային թիմի հիմնը:
Ինչպես ներկայացնում է Metro պարբերականը, բժիշկները 18 ժամ պայքարել են Պլիմուտի 59-ամյա բնակիչ Թոնի Քեմփի կյանքի համար, որը ուղեղի կաթված է ստացել գլխուղեղի անոթների անևրիզմայի հեռացման վիրահատության ժամանակ: Բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը, սակայն տղամարդը կոմայի մեջ էր ընկել:
Բրիտանացու կինը, որին ասել էին, որ եթե ամուսինը 48 ժամում գիտակցության չգա, իրենք ստիպված կլինեն անջատել կենսապահովման սարքը, որոշել է որպես վերջին հույս նվագարկիչով միացնել նրա սիրելի թիմի հիմնը: Լսելով այն՝ Թոնին բացել է աչքերը: