Եվրոպայի առաջնություն. Տոնի Գալստյանն ու Էրիկ Թոխյանը քառորդ եզրափակչում են
Անթալիայում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի 4 ներկայացուցիչներից 2-ը հաղթանակ տոնեցին ու դուրս եկան քառորդ եզրափակիչ,- հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
Երեկ հաղթանակ տոնած Տոնի Գալստյանը այսօր առավելության հասավ մոլդովացի Ահմեդ Կեմորտանի նկատմամբ: 49 կգ քաշային Էրիկ Թոխյանն իր մեկնարկային մենամարտում հաղթեց Բելառուսը ներկայացնող Ալիակսանդր Բուտրիմիին:
Պարտություն կրեցին 52 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 91 կգ քաշային Մանուկ Խաչատրյանը Վաղը ռինգ դուրս կգա ու քառորդ եզրափակչի համար կպայքարի Հայաստանի 4 ներկայացուցիչ: 56 կգ քաշային Ժիրայր Շաղոյանը կմրցի ադրբեջանցի Օրխան Հասանովի հետ:
64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը մրցակիցը կլինի շվեդ Ռոբերտո Բենգտսոնը: 75 կգ քաշային Գոռ Ներսիսյանը քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարի խորվաթ Ժոզիպ Բիլետիկի, իսկ գերծանր քաշային Արման Մնացականյանը՝ Ֆրանսիան ներկայացնող Ֆենդերո Մորենոյի հետ: