Դուբայում անծանոթին պատահաբար հպված բրիտանացուն 3 ամսվա ազատազրկման են դատապարտել
Շոտլանդիայի բնակիչ Ջեյմի Հարոնը, որին մեղադրել էին մեկ այլ տղամարդու հպվելու մեջ, ազատազրկման է դատապարտվել Դուբայում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
Միջադեպը տեղի է ունեցել այս տարվա ամռանը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում հայտնի Rock Bottom բարում: Հարոնը պատահաբար հպվել է անծանոթի, որից հետո վերջինս ոստիկանություն է կանչել: Ժամանած իրավապահները ձերբակալել էին տղամարդուն:
Արդյունքում Դուբայի դատարանը վճռել է, որ բրիտանացին դիտմամբ է ձեռք տվել տղամարդու ազդրին և դատապարտել է նրան 3 ամսվա ազատազրկման:
Հարոնին պաշտպանող փաստաբաններն ընդգծում են, որ բրիտանացին մտավախություն ունի իր հետագա ճակատագրի համար: