World News in Armenian

Սաուդյան Արաբիայում խորհրդավոր «քարե ձևավորումներ» են հայտնաբերել

Գիտնականները Սաուդյան Արաբիայի անապատում հարյուրավոր «քարե կառույցներ» են հայտնաբերել, որոնց նշանակությունը դեռևս անհայտ է:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, գտածոները տեղակայված են Հարաթ Հայբար շրջանի անապատի լավային թմբերի տարածքում: Ներկայում կլոր և ուղղանկյուն տեսք ունեցող մոտ 400 նման կառույց է հայտնաբերվել: Դրանցից ամենափոքրի երկարությունը կազմում է 13 մետր, իսկ ամենամեծինը՝ 518 մետր:

Օքսֆորդի պրոֆեսորների կարծիքով՝ այդ կառույցների տարիքը կարող է հազարամյակների հասնել: Մասնագետները նշում են, որ բեդվիններն այդ կառույցներն անվանում են «հնագույն մարդկանց ստեղծագործություն»:

Նշվում է, որ նմաօրինակ կառույցներ ավելի վաղ հանդիպել են Մերձավոր Արևելքի այլ երկրներում, սակայն մասնագետների խոսքով՝ արաբական այս ձևավորումներն առավել հնագույն ժամանակների են պատկանում:

Читайте на сайте