Հոնկոնգում տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է անծանոթ տղամարդն առանց պատճառի հրում մետրոյի աշխատակցուհուն ռելսերի վրա (տեսանյութ)
Հոնկոնգում ոստիկանությունը ձերբակալել է անծանոթ կնոջն առանց պատճառի մետրոյի ռելսերի վրա հրած տղամարդուն:
Ինչպես գրում է Lenta.ru-ն, կատարվածը ֆիքսել են վերահսկման տեսախցիկները, որից հետո տեսանյութը հրապարակվել է համացանցում:
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ի առավոտյան: Մետրոյի կայարանի 59-ամյա աշխատակցուհին կանգնել է հարթակի եզրին և ձեռքով արել ռելսերի մյուս կողմում գտնվող մեկ այլ աշխատակցուհու: Այդ պահին նրա հետևից քայլող տղամարդն առանց պատճառի կնոջ կողքով անցնելիս հրել է նրան և հանգիստ շարունակել ճանապարհը:
Կինը ծնոտի լուրջ վնասվածք է ստացել և չի կարողացել միանգամից վեր կենալ: Նրան ավելի ուշ տեղափոխել են հիվանդանոց:
56-ամյա կասկածյալին քիչ անց ձերբակալել են կայարանի մոտակայքում: Նրա արարքի դրդապատճառները դեռևս հայտնի չեն: