Գուանչժոու Էվերգրանդը 7-րդ անգամ դարձել է Չինաստանի չեմպիոն
Չինաստանի առաջնության 28-րդ տուրում «Գուանչժոու Էվերգրանդը» 5:1 հաշվով հաղթել է «Գույչժոու Չժիչենին» և դարձել է անհասանելի մրցակիցների համար:
«Էվերգրանդի» համար սա 7-րդ անընդմեջ չեմպիոնական տիտղոսն է և 9-րդը՝ վերջին 10 տարում: Երկրորդ տեղում է «Շանհայ Շանգանը», որի կազմում է հանդես գալիս բրազիլացի հարձակվող Հալկը:
Լուիս Ֆելիպե Սկոլարիի համար սա երրորդ անընդմեջ չեմպիոնական տիտղոսն է «Գուանչժոուի» հետ: