Շախմատի ԵԱ. Հայաստանի հավաքականը հաղթեց առանց Արոնյանի
Շախմատի Հայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի թիմային առաջնությունում:
Կրետե կղզում ընթացող մրցաշարում մեր ընտրանին մրցեց Շվեյցարիայի հավաքականի հետ և առավելության հասավ 3:1 հաշվով: Սպիտակներով հաղթանակներ տարան Գաբրիել Սարգսյանն ու Հովհաննես Գաբուզյանը:
Սերգեյ Մովսեսյան ու Հրանտ Մելքումյանը խաղացին ոչ ոքի: Թիմի առաջատար Լևոն Արոնյանը բաց թողեց առաջին տուրը:
Կանանց Հայաստանի հավաքականը մրցում է Հունաստանի երկրորդ թիմի հետ և ապահովել է հաղթանակը: Ավարտվել է երեք պարտիա և մեր ընտրանին հաղթում է 2.5:1.5 հաշվով:
Սպիտակներով հաղթել է թիմի առաջատար Էլինա Դանիելյանը, սևերով՝ Մարիա Կուրսովան: Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի է խաղացել: Սպիտակ խաղաքարերով հանդես եկող Լիլիթ Գալոյանը զգալի առավելություն ունի: