World News in Armenian

Բազել 2017. Ռոջեր Ֆեդերերը դուրս եկավ եզրափակիչ

Աշխարհի երկրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել Բազելում ընթացող մրցաշարի եզրափակիչ` հաղթելով բելգիացի Դավիդ Գոֆինին 6:1, 6:2 հաշվով:

 

Հանդիպումը տևել է 1 ժամ: Այդ ընթացքում 36-ամյա Ֆեդերերը կատարել է 4-ական էյս և բրեյք-փոինթ:

 

Այսպիսով, «Swiss Indoors Basel»-ի եզրափակչում Ֆեդերերն ուժերը կչափի արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոյի հետ: Վերջինս հաղթել էր խորվաթ Մարին Չիլիչին` 6:4, 6:4:

Читайте на сайте